Մորատա. Կարող էի դառնալ ամենաթանկ իսպանացի ֆուտբոլիստը
ՍպորտՄադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան հաստատել է այն տեղեկությունը, ըստ որի, Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հետաքրքրված էր իր ծառայություններով, հայտնում է «Sport Bild»-ը:
Իսպանացի ֆուտբոլիստի խոսքով, «Ազնվականները» բավականին խոշոր գումար էին առաջարկում «Արքայական ակումբին»:
-«Չելսին» ամենաշատն էր հետաքրքրված իմ ծառայություններով: Կոնտեն արդեն ձեռք էր բերել ինձ, երբ «Յուվենտուսում» էր եւ բավականին լուրջ առաջարկ կատարեց արդեն «Չելսիում»: Ես կարող էի դառնալ իսպանական ֆուտբոլի պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը:
«Չելսին» իմ տրանսֆերի համար 70 միլիոն եվրո էր առաջարկում, սակայն «Ռեալի» ղեկավարությունն ասեց, որ ես պետք եմ ակումբին», - ասել է Մորատան: