Ռոնալդինյոն կխաղա մեքսիկական թիմի կազմում
ՍպորտԿատալոնական «Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն մեքսիկական «Սինկո Էստրալյաս Դեպորտիվոյի» կազմում ընկերական հանդիպման է մասնակցելու:
«Սինկո Էստրալյաս Դեպորտիվոն» հանդես է գալիս Մեքսիկայի առաջնության 3-րդ դիվիզիոնում:
Բրազիլացի ֆուտբոլիստն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ խաղը կայանալու է դեկտեմբերի 3-ին:
Կողմերը պայմանավորվել են, որ Ռոնալդինյոն ընդամենը մեկ հանդիպում է անցկացնելու թիմի կազմում:
36-ամյա ֆուտբոլիստն ավելի վաղ նշել էր, որ չի պատրաստվում ավարտել կարիերան: