Նավթի համաշխարհային գներն աճում են
ՏնտեսությունԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ժամանակ նավթի գներն աճել են, հայտնում է Gazeta–ն։
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 1,04 տոկոսով՝ հասնելով 45,81 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,98 տոկոսով՝ հասնելով 47,29 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: