Սոցիոլոգը և հոգեբանը դրական են համարում ՀՀ կառավարության կադրային փոփոխությունները
Հասարակություն«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը և հոգեբան Սամվել Խունդոյանը դրական են համարում ՀՀ կառավարության կադրային փոփոխությունները:
«Կառավարության առաջին դեմքերը պետք է իրենց ոլորտից քաջատեղյակ լինեն: Կարծում եմ, այս կադրային փոփոխությունները հենց դրան են միտված: Այս նոր սերունդը, որն արդեն հիմնականում ձևավորվել է ազատական շուկայի շրջանակում, ունակ է բարդ խնդիրներ լուծել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Հոգեբան Սամվել Խունդոյանը իր հերթին կարևորեց նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի կազմակերպչական ունակությունները:
«Հոգեբանական տեսակետից՝ մտածող և ինտելիգենտ մարդու տպավորություն է թողնում: Նորանշանակ վարչապետը ունի քաղաքական բարձր իմիջ, որը կարող է դրական ազդեցություն ունենալ կառավարության մյուս անդամների վրա»,- ասաց Խունդոյանը: