Յուրա Մովսիսյանը վնասվածք ունի
ՍպորտՅուրա Մովսիսյանը չի մասնակցել «Ռեալ Սոլթ Լեյքի»՝ երեկ կայացած մարզմանը:
Նախորդ օրը մարզման ընթացքում Մովսիսյանը բախվել է թիմակից Ջասթեն Գլադի հետ, ինչի պատճառով անավարտ է թողել պարապմունքը: «Sltrib»-ը հաղորդում է, որ Մովսիսյանը պետք է բուժզզնում անցնի:
Հայ հարձակվողի մասնակցությունը ՌՍԼ-ի առաջիկա խաղին հարցականի տակ է:
ՄԼՍ-ի արևմտյան կոնֆերենցիայի հերթական խաղում «Ռեալ Սոլթ Լեյքը» սեպտեմբերի 25-ին հյուրընկալելու է «Դալասին»: