Ավստրիան եւ Ֆրանսիան կաջակցեն ԱԱԳ-ի ստեղծման վերաբերյալ բանակցությունների վերագործարկմանը
ՀասարակությունԱվստրիան եւ Ֆրանսիան առաջարկով հանդես կգան` վերագործարկել Անդրատլանտյան ազատ առեւտրի գոտու (TTIP) ստեղծման վերաբերյալ բանակցությունները Եվրամիության եւ ԱՄՆ-ի միջեւ, Die Welt-ին տված հարցազրույցում հայտնել է Ավստրիայի փոխկանցլեր եւ էկոնոմիկայի նախարար Ռայնհոլդ Միտտերլեները, տեղեկացնում է Gazeta-ն:
«Ֆրանսիայի արտաքին առեւտրի հարցերով պետական քարտուղար Մաթիաս Ֆեկլը եւ ես համատեղ հանդես կգանք այն բանի օգտին, որ ԱՄՆ-ի հետ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ բանակցությունները վերագործարկվեն: Բանակցությունները պետք է վերականգնվեն ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո», — հայտնել է Միտտերլեները: Նրա խոսքով, նման հայտարարությամբ իրենք ուրբաթ հանդես կգան Բրատիսլավայում առեւտրի եվրոպական նախարարների հանդիպմանը: Բացի այդ, նախարարը նշել է, որ TTIP-ի վերաբերյալ բանակցություններն անվստահության են հանգեցրել: