Դոլարն ու եվրոն էժանացել են, ռուբլին՝ թանկացել
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 23-ին, կազմել է 473.41 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.21 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 530.83 դրամ (նվազել է 1.14 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 616.00 դրամ (նվազել է 2.78 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.44 դրամ (նվազել է 0.02 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 295.87 դրամ, ոսկի՝ 20,192.84 դրամ, պլատին՝ 15,882.01 դրամ։38