Ադրբեջանը ԼՂ շփման գծում արձակել է շուրջ 140 կրակոց
ՀասարակությունԱդրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմն անցնող գիշեր խախտել է 20 անգամ: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Սեպտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 140 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն»: