Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»


Գյումրիում մեկնարկեց «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցերը» խորագրով միջազգային գիտաժողովը

Գյումրիում  մեկնարկեց  «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցերը» խորագրով միջազգային գիտաժողովը:  Արդեն 9-րդ անգամ անցկացվող գիտաժողովին մասնակցելու հայտ է ներկայացրել  հայաստանյան 90 մասնակից և 30 գիտնական՝ 14  տարբեր երկրներից. ընդհանուր առմամբ  երկօրյա գիտաժողովի ընթացքում կհնչի 104 զեկույց:

Ինչպես նախկիններն, այս գիտաժողովը ևս կազմակերպվել և անցկացվում է ՀՀ ԳԱԱ  Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի   կողմից՝  ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի, ԿԳՆ  գիտության պետական կոմիտեի, Շիրակի թեմի առաջնորդարանի, Շիրակի մարզպետարանի ու Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ:

Գիտաժողովը պաշտոնապես մեկնարկեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ, ապա տանուտերի իրավունքով Գյումրի այցելած հյուրերին ու գիտաժողովի բոլոր մասնակիցներին ողջունեցին Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը՝ մաղթելով արդյունավետ աշխատանքային օրեր:

«Կենտրոնի անուրանալի ձեռքբերումներից են  Գյումրիում ավանդաբար հրավիրվող «Շիրակի պատմամշակութային ժառանգություն. հայագիտության արդի հիմնահարցեր» խորագրով գիտաժողովները: Երկու-երեք տարին մեկ անցկացվող գիտաժողովը, որ ՀՀ ԳԱԱ նախագահության թույլտվությամբ վերջին շրջանում ձեռք է բերել միջազգային կարգավիճակ, նպատակ է հետապնդում բարձրացնել Հայաստանի հյուսիսի, մասնավորաբար՝ պատմական Շիրակի հնագիտական պատմագիտական, ազգաբանական ու բանագիտական ուսումնասիրության ժամանակակից մակարդակը, բացահայտել տարաբնույթ հետազոտությունների իրականացման գործում առկա հիմնախնդիրները, առաջադրել ու քննարկել ուսումնասիրվող վիճահարույց իրողությունների նորովի մեկնաբանություններ և հնարավորության սահմաններում ուրվագծել հայագիտության ընդհանուր համատեքստում Շիրակի հարուստ ազգագրության, բանահյուսության, պատմության, արհեստների ու արվեստների ուսումնասիրության հետագա ընթացքն ու առաջնահերթությունները 21-րդ դարի առաջին քառորդին»,- իր խոսքում նշեց ՀՀ ԳԱԱ  Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն,  գիտաժողովի կազմկոմիտեի պատասխանատու քարտուղար Սերգո Հայրապետյանը՝ փաստելով, որ այս տարի ևս կներկայացվի ոչ միայն Շիրակի հարուստ ազգագրության, բանահյուսության, պատմության, արհեստների ու արվեստների ուսումնասիրությունների արդյունքները հետագա ընթացքը, այլև հայագիտության  արդի հիմնահարցեր:

Գիտաժողովի շրջանակներում, պաշտոնական բացման և անդրանիկ լիագումար նիստից հետո,  մասնաճյուղային նիստեր անցկացվում են  հնագիտության, մարդաբանության, վիմագրության, պատմագիտության, ժողովրդագրության, ազգաբանության,  բանասիրության և այլ ոլորտներին առնչվող:

Հատկանշական է, որ հայագիտությանը և տարբեր երկրներում հայերի ունեցած դերի մասին զեկույցներ կներկայացնեն նաև արտասահմանյան երկրներից ժամանած գիտնականները. օրինակ,  ՌԴ-ն ներկայացնող Ռուսլան Կանդորը  կներկայացնի «Չերքեզական հեծյալ գնդի ձևավորման մեջ հայերի դերը» զեկույցը, իսկ հարևան Վրաստանից ժամանած Օտար Գոգոլիշվիլին  կխոսի Բաթումիի կապիտալիզմի զարգացման մեջ Մանթաշովի ունեցած ազդեցության ու դերի մասին:  

Ինչպես նախորդ, այդպես էլ այս գիտաժողովի նյութերը ԳԱԱ Շիրակի հայագիտական կենտրոնը հրատարակելու է որպես ժողովածու և տեղադրելու է իր կայքում:

Դոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ»Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ»«Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համար