Երևան, 27.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ» «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ» Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»


Թուրքական դպրոցի ապօրինի կառուցումը Վրաստանում տարածքային ամբողջականության խախտում է. վրացագետ

Միջազգային

Վրաստանում իրենց ազդեցությունն ուժեղացնելու գործում Թուրքիան և Ադրբեջանը վերջին տարիներին լուրջ հաջողությունների են հասել, իսկ Վրաստանի իշխանությունների կողմից թուրք-ադրբեջանական նշված քաղաքականությունը լռությամբ տանելու պատճառներն, ըստ վրացագետ Ալիկ Էրոյանցի, պայմանավորված են թե՛ քաղաքական և թե՛, առավել ևս, տնտեսական գործոններով:

Վրացագետ Ալիկ Էրոյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել  է, որ կախվածությանը, որում հայտնվել է Վրաստանը հիշյալ գործոններից, գուցե կարելի էր որոշակի տրամաբանական բացատրություն տալ, սակայն վերջին օրերին Աջարիայում տեղի ունեցածը, թերևս, զուրկ է այդպիսի տրամաբանությունից, քանզի այդ պարագայում վրացական շահի նշույլ անգամ չի նշմարվում:

«Բաթումում թուրքական դպրոցի բացումը, որ տեղի էր ունեցել Թուրքիայի կրթության և գիտության նախարարի և այդ երկրի դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ, խոսում է այն մասին, որ թուրքերը բացահայտ հավակնություններ են ներկայացնում Աջարիայի նկատմամբ: Գուցե այո, Թուրքիան դպրոցներ է հիմնել և հիմնում տարբեր երկրներում, այդ թվում նաև,այսպես կոչված, «գյուլենական», բայց խնդիրն այս դեպքում լիովին այլ համատեքստում է:

Պարզվում է, թուրքական այդ դպրոցը, որտեղ մոտ 170 աշակերտ է սովորելու, կառուցվել է առանց օրինական թույլտվության: Բաթումի իշխանությունները բազմիցս մերժել են դպրոցի կառուցապատման թույլտվություն տրամադրել կառուցապատողներին, սակայն, տվյալ հանգամանքն անտեսվելով, դպրոցն, այդուհանդերձ, կառուցվել է: Հայտնի է դարձել նաև, որ կառուցապատողը մի քանի անգամ տուգանվել է մի քանի հազար լարիով»,- նշված է վրացագետի «ֆեյսբուքյան» գրառման մեջ:

Էրոյանցի փոխանցմամբ՝ նշված բոլոր փաստերը հաստատել է թուրք հյուպատոսը, որը պնդել է, թե դպրոցի բացումը պաշտոնական չի եղել, և պաշտոնական բացմանը հրավիրված կլինեն նաև Վրաստանի համապատասխան մարմնի պաշտոնական ներկայացուցիչները: Իսկ ապօրինի կառուցապատման հետ կապված՝ հյուպատոսը նշել է, որ այդ հարցերը իշխանությունների հետ քննարկման փուլում են:

Ինչ վերաբերում է վրաց հանրության տրամադրություններին, վրացագետը գրառման մեջ ընդգծել է, որ հստակ կարելի է նշել դրանց բացասական լինելը, և սա առաջին դեպքը չէ, երբ, մասնավորապես, Բաթումում թուրքական նման դրսևորումների դեմ իր խիստ վրդովմունքն է արտահայտում Աջարիայի վրացական համայնքը: Նա տեղեկացնում է, որ, Վրաստանի կրթության և գիտության նախարարի պարզաբանմամբ, վրացական կողմը տեղյակ չի եղել դպրոցի կառուցման հարցերին, և այդ փաստը դատապարտելի է: Այնուհետև եղել է մեկ այլ պարզաբանում, ըստ որի, վերոնշյալ դպրոցում սկզբնական փուլում սովորելու են Թուրքիայի քաղաքացի հանդիսացող երեխաներ, մինչև այն ստանա օրինական կարգավիճակ:

Գրառման վերջում Ալիկ Էրոյանցը նշել է, որ թուրքական այդ դպրոցում դասավանդման գործընթացն ամբողջությամբ թուրքերեն լեզվով է իրականացվելու, հովանավորվելու է թուրքական կառավարության կողմից և ենթարկվելու է Թուրքիայի ԿԳՆ-ին, բոլոր ուսումնական ծրագրերը համապատասխանելու են Թուրքիայում գործող դպրոցների ծրագրերին:

Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՉինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Բարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»«Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»«Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրո