Snapchat-ը գաղտնի տեսախցիկով արևային ակնոցներ է ստեղծել
ՀասարակությունSnapchat տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է իր արտադրության արևային ակնոցները՝ ներկառուցված գաղտնի տեսախցիկով, հայտնում է The Verge-ը՝ մանրամասնելով, որ ակնոցների մասին հայտնի է դարձել Snapchat-ի տարածած տեսանյութից:
Ըստ նախնական տվյալների՝ ակնոցը կկրի Spectacles անվանումը. դրա անկյունային հատվածում գտնվում է տեսախցիկը, որն առաջին հայացքից հնարավոր չէ նկատել:
Աղբյուրը նշում է, որ ակնոցի աշխատանքի վերաբերյալ որևէ մանրամասն չկա:
Հայտնի է, որ սրանից առաջ լրագրողները Snapchat-ի գլխավոր գործադիր տնօրեն Էվան Շպիգելին նկարահանել էին Spectacles-ի նախնական օրինակը կրելիս: