Գոռ Աղբալյանը նորամուտն է նշել Հոլանդիայի առաջնությունում
ՍպորտՀոլանդիայի առաջնության 7-րդ տուրում «Հերակլեսը» հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքիով է ավարտել «Գրոնինգենի» հետ հանդիպումը:
«Հերակլեսի» կազմում 86-րդ րոպեին փոխարինման է մտել Գոռ Աղբալյանը: Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստը նորամուտն է նշել Հոլանդիայի առաջնությունում: Աղբալյանը մինչև այս հանդես էր գալիս իր թիմի երիտասարդական կազմում:
19-ամյա Աղբալյանը մրցաշրջանից առաջ «Հերենվենից» է տեղափոխվել «Հերակլես»: