«Սանտա Կլաուսը» խայտառակ հաշվով պարտություն է կրել
ՍպորտԳրանցվել է ֆուտբոլային weekend-ի ամենագոլառատ հանդիպումներից մեկը:
Ֆինլանդիայի 2-րդ դիվիզիոնի C խմբում հանդես եկող «Սանտա Կլաուս» թիմը 0:16 հաշվով պարտվել է «Կայանիին»: Ընթացիկ առաջնությունում սա թիմի ամենախոշոր հաշվով պարտությունն էր:
Զարմանալի անվանումով թիմն աղյուսակի նախավերջին հորիզոնականում է. 21 խաղերում «Սանտա Կլաուսը» խփել է 22 և բաց թողել 98 գոլ:
Նշենք. որ «Սանտա Կլաուսի» ֆուտբոլիստները հանդես են գալիս կարմիր և սպիտակ մարզահագուստով, ինչը խորհրդանշում է Ձմեռ պապի գաղափարը: Թիմի զինանշանին Ձմեռ պապի նկար է: