Միխայիլ Տալի հուշամրցաշար. Լեւոն Արոնյանը երկրորդն է բլիցում
ՍպորտՄոսկվայում տեղի է ունեցել Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարի վիճակահանությունը կայծակնային խաղի մրցաշարի արդյունքներով: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը բլիցում գրավել է երկրորդ տեղը՝ 9 հնարավորից վաստակելով 5.5 միավոր:
Հաղթել է ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը՝ 7.5: Երրորդ տեղը 5-ական միավորով բաժանել են ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչին ու Պյոտր Սվիդլերը եւ հոլանդացի Անիշ Գիրին: Ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը վաստակել է 4.5, իսրայելցի Բորիս Գելֆանդը՝ 3.5, ռուսաստանցի Եվգենի Տոմաշեւսկին, չինացի Լի Չաոն եւ հնդիկ Վիշվանաթան Անանդը՝ 3-ական միավոր:
Սեպտեմբերի 26-ին կայանալիք հիմնական մրցաշարի առաջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա Գելֆանդի հետ: Մյուս զույգերը կազմել են Սվիդլերն ու Կրամնիկը, Նեպոմնյաշչին ու Տոմաշեւսկին, Գիրին ու Անանդը, Մամեդյարովն ու Լի Չաոն:
Մրցանակային հիմնադրամը 200 հազար դոլար է: