«Բարսելոնա»-ն նոր պայմանագիր կառաջարկի Սերխի Ռոբերտոյին
Սպորտ«Բարսելոնա»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը գոհ են թիմի կիսապաշտպան Սերխի Ռոբերտոյից: Կատալոնական ակումբը նոր պայմանագիր կառաջարկի ֆուտբոլիստին, ինչի մասին արդեն հայտնել է վերջինիս գործակալ Խոսեպ Մարիա Օրոբիտգին: Այդ մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
Կատալոնական ակումբի հետ Ռոբերտոյի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2019 թվականի հունիսը, իսկ նրա տրանսֆերի արժեքը կազմում է 40 մլն եվրո:
Սերխի Ռոբերտոն բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումը: Սակայն իսպանական գրանդի ղեկավարները գիտակցում են, որ եվրոպական գրանդերն ի վիճակի կլինեն վճարել նշված գումարը կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց:
Անսպասելի զարգացումներից խուսափելու համար «կապտանռնագույններ»-ը կերկարաձգեն ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը մինչև 2021 թվականը: