Երեւանը ծննդյան տոնին կզարդարվի արևի գույներով
Հասարակություն«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում Երեւանը կձեւավորվի այս տարվա «Երեւան արեւի քաղաք» կարգախոսին համահունչ կարմիր, ծիրանագույն եւ սպիտակ գույներով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրատվամիջոցների հետ հանդիպմանն ասացԵրեւանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման վարչության պետ ԱրազԲաղդասարյանը: Նրա խոսքով` մինչեւ հոկտեմբերի 7-ը մայրաքաղաքն օրեցօր տոնական տեսքի կգա: «Տոնական ձեւավորում կստանան ոչ միայն միջոցառումների անցկացման վայրերն ու փողոցները, այլեւ զանազան գովազդային վահանակները: Երեւանը մեր բոլորի տունն է, եւ կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի անմասն չի մնա քաղաքին տոնական տեսք հաղորդելու աշխատանքներին»,-հավելեց Բաղդասարյանը: