Վալենսիային արգելել են պայմանագիր կնքել նոր գլխավոր մարզչի հետ
ՍպորտԻսպանական Լա լիգայի ղեկավարությունն արգելել է «Վալենսիային» պայմանագիր ստորագրել «Վիլյառեալի» նախկին գլխավոր մարզիչ Մարսելինո Տորալի հետ, հայտնում է «Marca»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, նման որոշման հիմք է հանդիսացել առաջնության կանոնակարգով նախատեսված կետը, ըստ որ, մարզիչը չի կարող մեկ մրցաշրջանի ընթացքում Լա լիգայի երկու ակումբ գլխավորել:
«Վալենսիան» բողոքարկել էր որոշումը, քանի որ Տորալը հեռացել էր «Վիլյառեալից» օգոստոսի 11-ին եւ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում չէր հասցրել գլխավորել իր նախկին թիմը, սակայն բողոքարկումը մերժվել է, քանի որ «Վիլյառեալը» պաշտոնապես մրցաշրջանը սկսել էր նրա գլխավորությամբ: