Չիլին հետաքրքրված է ԵԱՏՄ-ի հետ առևտրային համաձայնագրի ստորագրմամբ
ՏնտեսությունԵվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական կոլեգիայի անդամ, ինտեգրացիայի և մակրոէկոնոմիկայի հարցերով նախարար Տատյանա Վոլովայայի և առևտրի հարցերով Չիլիի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրես Ռեբոլյեդոյի հանդիպումը:
Ինչպես տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, Չիլիի փոխարտգործնախարարը հանդիպմանը շեշտել է, որ իր երկրի համար ԵԱՏՄ երկրների հետ համագործակցությունն իրենց համար առաջնահերթություն է:
«Մեր նպատակն է հարաբերությունները զարգացնել այն ուղղությամբ, որպեսզի հնարավոր լինի երկկողմ առևտրային պայմանագրի ստորագրումը»,- նշել է Անդրես Ռեբոլյեդոն: Իր հերթին Տատյանա Վոլովայան շեշտել է, որ նման որոշումը շատ կարևոր է ինչպես Չիլիի, այնպես էլ ԵԱՏՄ անդամ երկ րների համար, ուստիև պահանջում մանրամասն աշխատանք:
Կողմերն անդրադարձել են նաև աշխատանքային կարևորության մի շարք հարցերի: