Իվան Յագանն աչքի է ընել Բեն Յագանի թիմի դեմ խաղում
ՍպորտՖուտբոլի Բելգիայի երկրորդ դիվիզիոնի առաջնության 7-րդ տուրում «Սերկլ Բրյուգեն» տնային խաղում 2:4 հաշվով պարտվել է «Լյովենին»:
Դաշտի տերերի երկու գոլերից մեկը 52-րդ րոպեին խփել է հայկական ծագումով 26-ամյա կիսապաշտպան Իվան Յագանը, որը 5-րդ գոլն է գրանցել ընթացիկ առաջնությունում: Նա փոխարինվել է 76-րդ րոպեին:
«Լյովենի» պահեստայինների թվում եղել է հայկական ծագումով 21-ամյա կիսապաշտպան Բեն Յագանը: