Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 27-ին, կազմել է 473.42 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.13 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 532.46 դրամ (աճել է 0.58 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 612.65 դրամ (աճել է 0.64 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.43 դրամ (աճել է 0.03 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 295.89 դրամ, ոսկի՝ 20,403.49 դրամ, պլատին՝ 15,768.75 դրամ։