Հայտնի են ՄԻԵԴ դատավորի Հայաստանի երեք թեկնածուների անունները
Արդեն հրապարակվեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կողմից առաջադրվող դատավորի երեք թեկնածուների անունները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի աշխատակազմից, ՄԻԵԴ դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի աշխատակազմը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014թ. օգոստոսի 2-ի ՆՀ-199-Ն հրամանագրով հաստատված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր ի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի գործունեության և թեկնածուների ընտրության կարգի (այսուհետ՝ Կարգ) դրույթներով, ինչպես նաև հիմք ընդունելով Հանձնաժողովի 2014թ. հոկտեմբերի 7-8 նիստի արդյունքները հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչված անձինք են. Արմեն Շուրայի Հարությունյանը, Արայիկ Գառնիկի Ղազարյանը և Նելիկ Նիկողոսի Հարությունյանը:
Հիմք ընդունելով Հանձնաժողովի 2014թ. հոկտեմբերի 7-8 նիստին Հանձնաժողովի անշխատակազմին տրված հանձնարարականը՝ սույն հայտարարությանը կից հրապարակվում է Հանձնաժողովի 2014թ. հոկտեմբերի 7-8 նիստի թիվ N 3 արձանագրությունը: