Միխայիլ Տալի հուշամրցաշար. Լեւոն Արոնյանը բաժանում է 4-7-րդ տեղերը
ՍպորտՄոսկվայում ընթացող Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարի երկրորդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանն ունի 1 միավոր եւ բաժանում է 4-7-րդ տեղերը: Առաջատարներն են Վիշվանաթան Անանդը, Անիշ Գիրին եւ Յան Նեպոմնյաշչին, որոնք ունեն 1.5-ական միավոր:
Միխայիլ Տալի հուշամրցաշար, երկրորդ տուր
Եվգենի Տոմաշեւսկի (Ռուսաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)՝ 0.5:0.5
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Լի Չաո (Չինաստան)՝ 0.5:0.5
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 1:0
Բորիս Գելֆանդ (Իսրայել) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0:1
Մրցաշարային դրությունը երկու տուրից հետո. Անանդ, Գիրի, Նեպոմնյաշչի՝ 1.5-ական, Կրամնիկ, Սվիդլեր, Լի Չաո, Արոնյան՝ 1-ական, Մամեդյարով, Գելֆանդ, Տոմաշեւսկի՝ 0.5-ական:
Երրորդ տուր (սեպտեմբերի 29)
Արոնյան - Սվիդլեր
Նեպոմնյաշչի - Կրամնիկ
Գիրի - Տոմաշեւսկի
Մամեդյարով - Գելֆանդ
Լի Չաո - Անանդ