Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»


«Հայոց աշխարհ». Եթե «Իսկանդեր» ունենք, դա չի նշանակում, որ թշնամու դիպուկահարը չի կրակի մեր դիրքապահի վրա


«ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, իրավաբան Արթուր Ղազինյանն օրերս հայտարարել էր, թե Անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսը շոու էր, իսկ «Իսկանդերն» ու «Սկադը» երբեք չեն կրակի։

Այս կապակցությամբ մենք զրուցեցինք «Ռազմինֆո» մասնագիտական կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի հետ։

–Պնդումը, թե «Սկադ» կամ «Իսկանդեր», կամ թեկուզ «Սմերչ», «Տոչկա» հրթիռային միջոցները հնարավոր չէ կիրառել, միֆ է, իրականում չկա այդպիսի բան, որովհետև դրանք զանգվածային ոչնչացման զենքեր չեն, թեպետ հնարավոր է, օրինակ, միջուկային մարտագլխիկ ունենան։ Հայաստանը նման միջուկային զենք չունի։

Մեր զինանոցում եղած հրթիռների տարբերակները սովորական սպառազինություններ են՝ ըստ էության։ Հզոր են, բայց զանգվածային ոչնչացման զենքեր չեն։ Դրանք կիրառվելու են հակառակորդի հրամանատարական կետերը, զորքի խոշոր կուտակումները, հաղորդակցության կարևոր հանգույցները, օրինակ, օդանավակայանները, կամուրջները, զորամասերը խոցելու համար։ Օրինակ, «ԻսկանդԵրը» իդեալական զենք է Նախիջևանի տարածքում եղած Ադրբեջանի ԶՈՒ-ի, «Սմերչ» տիպի համազարկային համակարգերը ոչնչացնելու համար։

Այս տիպի հրթիռները շատ կոնկրետ թիրախներ խոցելու համար են։ Օրինակ, Ռուսաստանը ներկայումս կիրառում է նման տիպի հրթիռներ Սիրիայում թիրախներ խոցելու համար։

Ինչ վերաբերում է բնակչության վրա նմանատիպ զենքերից կրակելուն, ապա չենք կարող ասել, թե Ադրբեջանի ղեկավարության մտքով ինչ կանցնի, բայց եթե հակառակորդը որոշի մեր   բնակչության  վրա  նմանատիպ սպառազինություն կիրառել, բնականաբար միանգամից՝ առանց վւսրւսնելու, պատասխան հարվածներ՝ հատուցման հարվածներ են հասցվելու հակառակորդին։ Նա դրա մասին շատ լավ գիտի։ Այսինքն՝ հակառակորդը շատ հուսահատ իրավիճակում պետք է լինի այդ տիպի սպառազինությունն          ընդդեմ բնակչության կիրառելու համար։

-Ինչպե՞ս կմեկնաբանեք այն տեսակետը, որ ՚Իսկանդերի՛ առկայությունը ՀՀ ԶՈՒ-ի սպառազինության մեջ չի կարող սանձազերծել Ադրբեջանի ռազմական նկրտումները։

-Ցանկացած զենք, ամեն տիպի   սպառազինություն   ունի   իր կիրառման հարթությունները։

Կոպիտ ասած, եթե տանը գնդացիր ունեմ չի նշանակում, որ փողոցում ինչ-որ մեկը ինձ բռունցքով չի հարվածի։ Դրանք տարբեր մակարդակի բաներ են։ «Իսկանդեր» կամ այս տիպի հրթիռ ունենալը հակառակորդին հուշում է, որ այս թիրախները մենք խոցելու հնարավորություն ունենք կոնկրետ տարածքում։

Ըստ այդմ Եթե «Սմերչը» կարող էր մեզ սպառնալ Նախիջևանի տարածքից, մենք հակառակորդին բացատրում ենք «Իսկանդեր» ցուցադրելով, որ այդ «Սմերչի» կայանները ոչնչացվելու են։ Դա չի նշանակում, որ թշնամու դիպուկահարը չի կրակի մեր դիրքապահի վրա։ Դրանք շատ տարբեր մակարդակներ են՝ մեկը մյուսի հետ կապ չունեն։

Եթե հակառակորդի դիպուկահարը կրակեց, ոչ ոք նրան «Իսկանդերի» հրթիռով չի ոչնչացնելու։ Դրանք խիստ անհամարժեք գործողություններ կլինեն։ Դա նույնը կլինի, Եթե գնդացիրով ընկնենք ճանճի հետևից»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Պուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ»Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ»«Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԻնչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»