Կարեն Խաչանովը քառորդ եզրափակիչում է
ՍպորտՌուսաստանցի Կարեն Խաչանովը նվաճել է Չինաստանի Չենդու քաղաքում ընթացող թենիսի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Առաջին շրջանում 20-ամյա թենիսիստը 3 սեթում 3:6, 6:3, 6:1 հաշվով առավելության է հասել ֆրանսիացի Ադրիան Մանարինոյի նկատմամբ։
Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Խուան Մոնակո (Արգենտինա) – Ֆելիսիանո Լոպես (Իսպանիա) զույգի հաղթողը։