Վիեննայում թուրքերի ու չեչենների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել
ՀասարակությունԱվստրիայի մայրաքաղաք Վիեննայում թուրքերի ու չեչենների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, հաղորդում է The Local-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ինտերնետ-սրճարանի մոտ տեղի ունեցած կռվին մասնակցել է առնվազն 20 տղամարդ, և չեչեններից մեկը զինված է եղել դանակով:
Հաղորդվում է, որ կռվի ժամանակ Սերբիայի մի քաղաքացի ընկել է տրամվայի տակ։ Ոստիկանությունը պարզում է` սերբ տղամարդն ինքն է ընկել, թե նրան հրել-գցել են, և արդյոք նա մասնակցել է կռվին, թե ուղղակի անցորդ է եղել:
Նշվում է, որ տուժածն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: