ՊԵԿ-ում ծախսերը կրճատելու խնդիր է դրված
ՏնտեսությունՊետական համակարգում ճոխությունները պետք է կրճատվեն:
Այս մասին Ազգային ժողովում սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ անդրադառնալով ՊԵԿ-ի կողմից 1 մլն 80 հազար դրամով երեքտեղանոց բազմոց և 9 հեռուստացույցներ գնելու մասին լուրերին:
Նրա խոսքով՝ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
«Պետական եկամուտների կոմիտեն ճոխ գնումներ չի իրականացնում»,- ասաց նա:
Հարցին, թե արդյոք չէր կարելի համեմատաբար ավելի էժան գներով գույք ձեռք բերել, նա պատասխանեց.
«Ցանկացած պահի միշտ կարելի է ասել, որ կարելի էր ավելի էժան գնել: Հավատացնում եմ ձեզ, որ եթե անգամ ընտրվում է գնումների հայտ ներկայացրած կազմակերպություն, որը նվազագույն գինն է առաջարկել, միշտ է կարելի է կայքերից գտնել այնպիսի մի կազմակերպություն, որոնք կարող էին ավելի էժան առաջարկել, բայց չեն առաջարկել»,- հստակեցրեց Վախթանգ Միրումյանը:
Նա նշեց, որ կառույցում եւս խնդիր է դրված առավել խնայողաբար օգտագործել հարկատուների գումարները եւ գնալ կրճատումների: