Ժելսոնը կարող է տեղափոխվել Ռեալ կամ Մանչեսթեր Յունայթեդ
ՍպորտՊորտուգալական «Սպորտինգի» հարձակվող Ժելսոն Մարտինշի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» եւ Մադրիդի «Ռեալը», հայտնում է «Record»-ը:
Թիմերի սկաուտները ներկա են գտնվել Չեմպիոնների լիգայի «Սպորտինգ» - «Լեգիա» խաղին (2:0), որտեղ հետեւել են 21-ամյա ֆուտբոլիստի գործություններին:
Ընթացիկ մրցաշրջանում Ժելսոնը «Սպորտինգի» կազմում մասնակցել է 8 խաղի եւ դարձել 2 գոլի հեղինակ: