Գվարդիոլա. «Սելթիկի» բախտը բերեց երկրորդ գոլի դրվագում
Սպորտ«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է շոտլանդական «Սելթիկի» հետ ոչ ոքին Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում:
«Ստացվեց բարդ հանդիպում: Ես գոհ եմ, թե ինչպես իմ ֆուտբոլիստներն արձագանքեցին խաղի ընթացքում զարգացող իրադարձություններին: Հեշտ չէ 3 գոլ խփել արտագնա խաղում: Չեմ կարող կոնկրետ ասել, թե երրորդ գոլից հետո քանի գոլային պահ ունեցանք, բայց մենք պետք է հաղթեինք: Ցավալի է գոլ բաց թողել խաղակեսերից յուրաքանչյուրի սկզբնամասում, բայց ֆուտբոլն այդպիսին է: «Սելթիկի» բախտը բերեց երկրորդ գոլի դրվագում: Իսկ երրորդ գոլից հետո չեմ հիշում, որ մրցակիցը վտանգավոր պահեր ստեղծած լինի: Մեկ միավորը բավարար արդյունք է: Ամեն դեպքում, մենք չպարտվեցին»,- մարզիչի խոսքը մեջբերում է BBC Sport-ը:
Հիշեցնենք, որ Շոտլանդիայում գրանցվել էր 3:3 հաշիվը: Անգլիայի առաջնության վեց խաղում «Մանչեսթեր Սիթին» տարել է վեց հաղթանակ: