Իտալիայում քաղաքապետը երեխայի ծնվելու կապակցությամբ ծնողներին ցավակցական հեռագիր է ուղարկել
ՀասարակությունԻտալական Իվրեայի քաղաքապետ Կառլո Դելլա Պեպան հայտնվել է բավական տհաճ իրավիճակում՝ ցավակցական հեռագիր ուղարկելով նորածին երեխայի երջանիկ ծնողներին:
Ինչպես նշում է italia-ru.com կայքը, անձամբ քաղաքապետի ստորագրությամբ հեռագիրն ապշեցրել է փոքրիկ Գայայի ծնողներին, որոնք շտապել են լուսանկարել ցավակցական տեքստն ու համապատասխան կադրը տարածել համացանցում:
Աղբյուրը մանրամասնում է, որ իրականում քաղաքապետարանը պետք է շնորհավորական հեռագիր ուղարկեր, սակայն տեղի է ունեցել տհաճ շփոթմունք: