Կառավարությունը գնումների ոլորտում նոր կարգավորումներ է սահմանում
ՏնտեսությունՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Գնումների մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը կարգավորում է պատվիրատուների կողմից ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացի հետ կապված հարաբերությունները, սահմանում այդ հարաբերությունների կողմերի հիմնական իրավունքները և պարտականությունները:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ օրինագծի նպատակն է ապահովել գնումների գործընթացում հատուցման դիմաց արժեք, այն է, մասնավորապես` պատվիրատուին վերապահված լիազորությունների կատարման համար անհրաժեշտ` կարիքին համապատասխան ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում` համարժեք հատուցմամբ, գնումների և գնումների գործընթացի տնտեսող, արդյունավետ և օգտավետ իրականացում:
«Օրինագծով գնումների գործընթացը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա` գնման գործընթացի միասնական կանոններով, մրցակցային, թափանցիկ, համաչափ, հրապարակային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպում, պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնում և նրանց միջև մրցակցության խրախուսում, ցանկացած անձի համար, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, գնման գործընթացին մասնակցելու իրավահավասարություն»,- ասաց Արամյանը: