Սանտուշ. Պորտուգալիայի հավաքականը պետք է մոռանա, որ Եվրոպայի չեմպիոն է
ՍպորտՊորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը կարծում է, որ թիմը պետք է մոռանա Եվրո-2016-ի հաջողության մասին եւ կենտրոնանա 2018 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի վրա:
«Մենք պետք է պահպանենք մարտական ոգին, բայց չմնանք Եվրոպայի առաջնության ազդեցության տակ: Թիմի ոգին պետք է պահպանել, այն օգնեց մեզ հաղթել, բայց կարգավիճակի մասին պետք է մոռանալ: Այն չի կարող հավերժ լինել, քանի որ նոր ճանապարհ է սկսվում», - Սանտուշի խոսքն է մեջբերել «A Bola»-ն: