Անչելոտի. Վիսենտե Կալդերոնում խաղալը միշտ բարդ է
Սպորտ«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Աթլետիկոյից» կրած պարտությունը (0:1):
«Վերահսկում էինք խաղը, սակայն բավարար ագրեսիվ չէինք մենապայքարներում: Բացի այդ, շատ էինք կորցնում գնդակը:
«Աթլետիկոյի» հետ պետք է արագ գործել. այնքան էլ լավ չխաղացինք: Ամեն դեպքում, սա ընդամենը մեկ հանդիպում էր. մյուս խաղում ավելի լավ տեսք կունենանք:
«Վիսենտե Կալդերոնում» խաղալը միշտ բարդ է, իսկ «Աթլետիկոն» էլ հեշտ մրցակից չէ»,- իտալացի մասնագետի խոսքն է մեջբերել մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը: