Սքոլզ. Հուսով եմ Լիվերպուլը չեմպիոն չի դառնա
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզի կարծիքով, «Լիվերպուլը» չեմպիոնական խաղ է ցուցադրում:
«Լիվերպուլը» եւ «Մանչեսթեր Յունայթեդը» հանդիպելու են Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում:
«Ներկայիս «Լիվերպուլը» նման է այն թիմին, որը կարող է չեմպիոն դառնալ: Մերսիսայդցիների հետ հանդիպումը լավ փորձարկում կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Թիմերը պետք է միավորներ վաստակեն, բայց ես կարծում եմ, որ խաղը ոչ-ոքի կավարտվի:
«Կարմիրների» պաշտպանությունը շատ հուսալի է գործում, նրանք լավ են խաղում նաեւ հարձակման գծում: Հուսով եմ, որ «Լիվերպուլը» չեմպիոն չի դառնա», - Սքոլզի խոսքն է մեջբերել «BT Sport»-ը: