Աթլետիկոյի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Բարսելոնա
ՍպորտՄադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Յանիկ Ֆերերա-Կարասկոն հայտնվել է կատալոնական «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում, հայտնում է sport.es-ը:
Կատալոնացիները հետեւում են բելգիացի ֆուտբոլիստի ելույթներին եւ կարող են ձեռք բերել նրա տրանսֆերային իրավունքները հաջորդ տարի:
Ֆերերա-Կարասկոյի հրաժարագինը կազմում է 40 միլիոն եվրո: