«Արեւելյան գործընկերության» երկրների մշակույթի նախարարները հավաքվելու են Թբիլիսիում
Մշակույթ«Արեւելյան գործընկերության» երկրների մշակույթի նախարարները Թբիլիսիում կմասնակցեն «Ստեղծագործական Վրաստան. մշակույթը եւ ստեղծագործությունը ինովացիաների եւ զարգացման համար» Առաջին ազգային մշակութային համաժողովին: Ինչպես հայտնել են Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարությունում, միոջցառումը Թբիլիսիում կանցկացվի 2016 թվականի դեկտեմբերի 8-9-ը:
Բացի գերատեսչությունների ղեկավարներից, համաժողովին կմասնակցեն Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, Եվրահանձնաժողովի գլխավոր դիրեկտորատների ներկայացուցիչներ, տեղի եւ միջազգային փորձագետներ, ինչպես նաեւ երկրի մշակութային եւ ստեղծագործական սեկտորների պրոֆեսիոնալներ:
Ինչպես նշում են գերատեսչությունում, համաժողովի մասնակիցները կքննարկեն «Արեւելյան գործընկերության» ծրագրերի առաջավոր փորձի փոխանակման հնարավորությունները, տարբեր կողմերի համագործակցության խորացման հարցերը, ինչպես նաեւ կքննարկեն մշակույթի զարգացման բնագավառում Եվրախորհրդի փորձի փոխանակման ժամանակակից միտումները: Համաժողովի շրջանակներում նաեւ պլանավորվում Է ընդունել Արեւելյան գործընկերության տարածաշրջանում ստեղծագործական ինդուստրիաների զարգացման վերաբերյալ Թբիլիսիի հուշագիրը:
«Արեւելյան գործընկերությունը» Եվրոպական միության համագործակցության ծրագիր Է վեց երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ, հաղորդել Է Sputnik-ը: