Ռեդնապ. Չեմ ցանկանում, որ Վենգերը գլխավորի հավաքականը
ՍպորտԱնգլիական «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը չի ցանկանում «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին տեսել Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:
Ռեդնապի խոսքով, «Եռառյուծների» հավաքականը պետք է գլխավորի անգլիացի մասնագետ:
«Ես չեմ ցանկանում, որ Վենգերը գլխավորի հավաքականը: Ես անգլիացի եմ եւ ցանկանում եմ հավաքականի ղեկին տեսնել անգլիացի մասնագետի:
Վենգերը մեծ մարզիչ է: Նա 20 տարուց ավելի ապրում է մեր երկրում, բայց ես կարծում եմ, որ մենք կարող ենք համապատասխան մակարդակի անգլիացի մասնագետ գտնել», - Ռեդնապի խոսքն է փոխանցել «Evening Standard»-ը: