Հյուզ. Մանչեսթեր Յունայթեդը կորցրել է հաղթողի հոգեբանությունը
ՍպորտԱնգլիական «Սթոք Սիթիի» գլխավոր մարզիչ Մարկ Հյուզը խոսել է Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղի մասին:
«Ես հանդես եմ եկել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, որն ամեն տարի պայքարում էր չեմպիոնության համար: Այդ թիմում յուրաքանչյուր ֆուտբոլիստ հասկանում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է ամեն խաղում հաղթի:
Կասկածում եմ, որ այժմյան կազմի ֆուտբոլիստները հաղթողի հոգեբանություն ունեն, բայց վստահ եմ, որ կարող են հասնել այդ արդյունքին», - ասել է Հյուզը: