Գործող բժիշկները «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» մասին
Հասարակություն«Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան» բժշկության ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող ամենանկատելի հասարակական կազմակերպություններից է։
Միասնական թիմի ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ տվյալ կառույցը կարճ ժամանակահատվածում հասցրել է ձեռք բերել հասարակության վստահությունը։ Բարձրաձայնելով հանրությանը հետաքրքրող ու վերջիններիս առաջ ծառացած բազում խնդիրներ, «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան» մշտապես տվել է դրանց լուծումները՝ գործի դնելով թիմի ողջ ներուժն ու հնարավոր բոլոր միջոցները։
ԵԲՀԱ-ի մինչ օրս կատարած աշխատանքի վերաբերյալ մեծ ոգեւորությամբ են խոսում բժշկության տարբեր ոլորտներում գործող հայտնի բժիշկները, որոնցից մի քանիսի` ռադիոլոգ, «Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի» նախագահ Կոստան Ղալումյանի, պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանի եւ ռադիոլոգ, «Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի» փոխնախագահ Գառնիկ Ավետիսյանի կարծիքները ներկայացված են տեսանյութում։