Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»


Հայկական ծագման պատճառով Բաքվի բանտում պահվող ՌԴ քաղաքացու քույրը change.org- ում ստորագրահավաք է սկսել

Արդեն շուրջ չորս ամիս Բաքվի բանտերից մեկում պահվող ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանովի քույրը change.org կայքում «Ռուսաստա՛ն, պաշտպանի՛ր քո քաղաքացուն» վերնագրով ստորագրահավաք է սկսել՝ ուղղված ՌԴ իշխանություններին՝ եղբորը բանտից ազատելու խնդրանքով:

Նա դիմել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովին՝ ներկայացնելով իր կողմից այս ժամանակահատվածում արված քայլերը եւ հուսալով, որ Լավրովը կաջակցի  նրան այդ հարցում:

Մարիանա Միրզոյանը, մասնավորապես, նշել է.

«Արդեն 3 ամիս եւ 20 օր է, ինչ  եղբայրս՝ Մարատ Ուելդանովը կեղծ մեղադրանքով պահվում է Բաքվի բանտերից մեկում: Օգոստոսի 30-ին դիմել էի Բաքվում ՌԴ-ի դեսպանատանը այն խնդրանքով, որ եւս մեկ անգամ այցելեն եղբորս: Առաջին անգամ նրանք այցելել էին հուլիսի 28-ին՝ ձերբակալությունից 50 օր անց: Այդ ընթացքում, երբ Բաքվում ՌԴ դեսպանատունը սպասում է Ադրբեջանի թույլտվությանը, Կարմիր խաչի ներկայացուցիչներն արդեն մի քանի անգամ այցելել են եղբորս, ինչի համար Մարատը շատ շնորհակալ է նրանց: Պնդել եմ ու կշարունակեմ պնդել, որ իմ եղբայրը մեղավոր չէ: Ինչպես ասված էր դեսպանատան պաշտոնական նամակում, եղբայրս ստորագրել է արձանագրությունները, սակայն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Ենթարկվելով նման նվաստացումների՝ յուրաքանչյուրն էլ կստորագրեր, սակայն նույնիսկ այդ պարագայում Մարատն այդքան  խիզախություն ունի չճանաչելու իր  մեղքը»,- գրել է նա:

Ձերբակալվածի քույրը բազմիցս դիմել է Բաքվում ՌԴ դեսպանությանը, ինչպես նաեւ Ռուսաստանի արտգործնախարարությանը, սակայն դեռեւս որեւէ պատասխան չի ստացել այն հարցին, թե կոնկրետ ինչ միջոցներ են ձեռնարկվում պաշտոնական Ռուսաստանի կողմից եղբորն ազատ արձակելու ուղղությամբ:

Մարատ Ուելդանով-Գալուստյանին ձերբակալել են հունիսի 9-ի Ադրբեջանի քրեական օրենսգրքի բավականին տարածված 234.4.3 հոդվածով, որը նախատեսում է պատիժ մեծ քանակությամբ թմրանյութերի անօրինական պատրաստման, արտադրության, ձեռք բերման, պահպանման, տեղափոխման համար: Ավելի վաղ Մարիանա Միրզոյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ եղբայրը երբեւէ առնչություն չի ունեցել թմրանյութերի հետ: Ուելդանով-Գալուստյանը ավստրիական «Do&Co» ընկերության աշխատակից է, որը զբաղվում է արտագնա սննդի կազմակերպմամբ եւ Բաքու էր մեկնել գործուղման:

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան՝ Մարիանա Միրզոյանին ուղղված առաջին պատասխան նամակում, մասնավորապես, ասված էր.

«Հայաստանի եւ Ադրբեջանի զինված հակամարտության պայմաններում Ձեր եղբոր հայկական ծագումը անչափ բարդացնում է նրա պաշտպանությունը»:

Այս արտահայտությունը տեղիք է տվել կարծելու, որ Ուելդանով-Գալուստյանին բանտում պահում են հայկական ծագման պատճառով:

ՌԴ արտգործնախարարությունից «Արմենպրես»-ին տեղեկացրել էին, որ միջազգային իրավունքի եւ երկկողմ համաձայնությունների շրջանակում Ռուսաստանի քաղաքացու օրենքով սահմանված իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցներ են ձեռնարկվում՝ անկախ նրա ազգային պատկանելիությունից, իսկ մեկ այլ ասուլիսի ընթացքում ՌԴ արգործնախարարի մամուլի խոսնակ Մարիա Զախարովան նշել էր, որ ռուսական կողմը Ուելդանովի ձերբակալումը կամ նրան օժանդակություն ցուցաբերելու հարցը չի դիտարկում ազգային խնդիրների համատեքտում:

Վերջերս էլ rusarminfo.ru կայքում հրապարակվել էր Ուելդանով-Գալուստյանի  գործընկերոջ, ՌԴ քաղաքացի Ելենա Մակարենկոյի փաստաբանական հարցման վերծանումը, ով Ուելդանովի հետ քննչական մեկուսարանում է անցկացրել 15 օր, ապա ազատ արձակվել:

«3 օրից հարցաքննության ժամանակ քննիչը (նրանք, իմիջիայլոց, չներկայացան, բայց հետո ես իմացա, որ նրան Մուրատ են կոչում) ինձ հայտնեց, որ մենք (Մակարենկոն եւ Ուելդանովը) կասկածվում ենք Հայաստանի օգտին լրտեսության մեջ, որովհետեւ իմ ընկեր Մարատ Ուելդանովը հայ է, իսկ մենք նրա գործակիցներն ենք եւ ռուսների համար չենք կարող աշխատել. չէ որ Ադրբեջանն ու Ռուսաստանը պայմանավորվել են չլրտեսել իրար:  

Եվ որ նա եւ ուրիշները եւս ձերբակալված են եւ խոստովանական ցուցմունքներ են տալիս: Ես սկսեցի ապացուցել, որ դա սխալ է, զառանցանք եւ այլն: Քննիչը դրան ի պատասխան ինձ հայտնեց, որ այժմ ես պետք է իմ ճակատագրի մասին մտածեմ, ոչ թե Մարատի, որովհետեւ «այդ կեղտոտ հայի առումով» ամեն ինչ պարզ է, իսկ ինձ  15 տարվա ազատազրկում է սպառնում, կամ էլ` որքան դատարանը կորոշի, իսկ դատն աշնանը կլինի` հոկտեմբերին, այդ պատճառով պետք է կարողանալ ապրել մինչեւ այդ ժամկետը», - հարցաքննությունից մեջբերել էր կայքը:

 

Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ»Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ»«Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԻնչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»