Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»


Մեղրիում սահմանապահ բնակավայրերի ուսհաստատությունների աջակցմանն ուղղված համաժողով է հրավիրվել

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում սեպտեմբերի 30-ին մեկնարկել է «Մասնագիտական կրթությունը և ուսուցումը՝ հեռավոր և սահմանամերձ (սահմանապահ)  բնակավայրերի հզորացման նախապայման» խորագրով եռօրյա գիտակրթական համաժողովը, որը կազմակերպել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Համաժողովին մասնակցում են արդյունաբերության և գործարար հատվածի, մասնագիտական ուսումնական հաստատությունների, մասնավո րապես, Սյունիքի մարզում գործող նախնական, միջին ևբարձրագույն ուսհաստատությունների, ուսումնական կենտրոնների, պետական և տեղական կառավարման մարմինների, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ընդհանուր առմամբ՝ շուրջ 50 մասնակից: Համաժողովի աշխատանքներին ակտիվ մասնակցություն են բերել Սյունիքի մարզում գործող կազմակերպությունների, Գործատուների միության, Առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչները, ինչպես նաև երիտասարդ հետազոտողներ և գիտնակ աններ, որոնց գիտական ուսումնասիրության թեման առնչվում է համայնքային զարգացման ուղղություններին: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Համաժողովի նպատակն է՝ ակտիվացնել սոցիալական գործընկերների միջև գործնական հարաբերությունները՝ ի նպաստ տարածաշրջանային զարգացումների, խթանել առաջավոր փորձի ու գործընթացների ամրապնդումը, բարձրացնել հանրային իրազեկվածությունը՝ մասնագիտական կրթության հնարավորությունների և առավելությունների վերաբերյալ:
Համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական Արտակ Աղբալյանը, ով ներկաներին է փոխանցել  նախարար Լևոն Մկրտչյանի ուղերձը, որում, մասնավորապես, նշվում է, որ նման համաժողովների անցկացումը կակտիվացնի հեռավոր համայնքների գիտակրթական կյանքը, ինչպես նաև ուշադրության կենտրոնում կպահի տվյալ համայնքների ուսումնական հաստատությունների գործունեությունը, հիմնախնդիրները և մարտահրավերները: Նախարարը հույս է հայտնել, որ համաժողովի արդյունքում հիմք կդրվեն գործնական  համագործակցության նոր ծրագրերի, որոնք հնարավորություններ կստեղծեն, մասնավորապես, Սյունիքի մարզի հեռավոր համայնքների ուսհաստատությունների զարգացման և կրթություն-աշխատաշուկա կապի զարգացման տեսանկյունից:
Համաժողովի մասնակիցները հանդես են եկել զեկույցներով, որ ոնք հիմնականում  վերաբերել են պետական ռազմավարական ծրագրերին, դրանց  հնարավորություններին  ու հիմնախնդիրներին: Այս թեմաներին են անդրադարձել ՀՀ կրթության և գիտության, տարածքային կառավարման և զարգացման, էներգետիկայի և բնական պաշարների, գյուղատնտեսության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների ներկայացուցչները, ինչպես նաև ՀՀ Սյունքի մարզի Մեղրու միացյալ համայնքի ղեկավարը: Գործատուների, գործարարների և արդյունաբերողների բիզնես զարգացման միտումներին ու կարիքներին են իրենց զեկույցներում անդրադարձել Գործատուների միության, Առևտրաարդյունաբերական պալատի և Մեղրու գինու գործարանի ներկայացուցիչները: Գիտական հետազոտություններն և արդյունքներն իրենց ելույթներում ներկայացրել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի,  Հայաստանի ազգային ագրարային և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչները: Տեղական ՄԿՈՒ հաստատությունների գործնական առավելություններն ու փորձը ներկայացրել են  ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի տարածաշրջանային պետական քոլեջների տնօրենները: Աջակցության առկա և հեռանկարային միջոցառումներին են իրենց զեկույցներում անդրադարձել «ԴՎՎ Ինտերնեյշնլ», «Գլոբալ զարգացումներ» և Ուսուցման ազգային հիմնադրամների, ինչպես նաև ՀՀ  ԿԳՆ ԿԱԻ մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի ներկայացուցիչները: Համաժողովի առաջին օրն ամփոփվել է աշխատանքային թեմատիկ խմբերում անցկացված քննարկումների շարքով, որոնք վերաբերել են բիզնես և ՊԿ և ՏԻՄ համագործակցություն հնարավոր ծրագրերին:
Համաժողովի ընթացքում ներկայացված զեկույցներն ամբողջացվելու, վերլուծվելու, դասակարգվելու են ըստ խնդիրների և առաջարկների, իսկ հետագայում որպես հնարավոր  գործողություններ՝ ներկայացվելու համապատասխան  կառույցներին կամ կազմակերպություններին։

 

Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ»Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ»«Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԻնչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»