ԴԱՀԿ-ի միջազգային գիտագործնական 2-րդ համաժողովին կմասնակցի 18 երկրի պատվիրակություն
Ծաղկաձորում հոկտեմբերի 13-14-ը տեղի կունենա Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության կողմից կազմակերպվող միջազգային գիտագործնական երկրորդ համաժողովը՝ «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» թեմայով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԴԱՀԿ մամուլի ծառայությունից, համաժողովին կմասնակցեն ինչպես Դատական կատարողների միջազգային միության, այնպես էլ 18 երկրների՝ Հայաստանի, Արցախի«, Նիդերլանդների, Շվեդիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Վրաստանի, Մոլդովայի, Հունաստանի, Չեխիայի, Սերբիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Սլովակիայի համապատասխան ծառայությունների պատվիրակությունները։
Հարկադիր կատարման ծառայությունն առաջին միջազգային գիտագործնական համաժողովը կազմակերպել էր 2011թ. հոկտեմբերին՝ Ծաղկաձորում: