Իրանը և «վեցյակը» Վիեննայում բանակցություններ կսկսեն մինչև հաջորդ շաբաթվա վերջը
ՄիջազգայինԻրանը և միջազգային միջնորդների «վեցյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Գերմանիա), ինչպես սպասվում է, Վիեննայում Իրանի միջուկային դոսյեի շուրջ բանակցություններ կսկսեն մինչև հաջորդ շաբաթվա վերջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳ նախարարությանը:
Իրանական ԶԼՄ-ները նշում են, որ Վիեննայում նաև կարող Է տեղի ունենալ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հանդիպումը ԱՄՆ-ի նրա պաշտոնակից Ջոն Քերիի հետ՝ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի միջնորդությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: