Ազգային օպերատորը «զինվում է»
ԲլոգՄարինա Ներսեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Տեղական կազմակերպությունների հաջողությունները մեծ ազդեցություն ունեն ներդրումային դաշտի ձևավորման վրա:
Ազգային ընկերությունների հաջողությունները չեն կարող չուրախացնել: Ողջունելի է, երբ կազմակերպությունները ընդլայնում են իրենց գործունեության հարթակը և փորձում դառնալ ավելի ճանաչելի:
Այս դեպքում խոսքը գնում է Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորի մասին, որը սկսելու է իրականացնել բեռնափոխադրումներ դեպի Եվրոպա:
Կազմակերպության առաջընթացը կարող է նաև նպաստել սպասարկման վարձի գների նվազեցմանը: Հոկտեմբերի մեկից
Հայփոստն իրականացնելու է փոստի և բեռների կանոնավոր չվացուցակով պարբերական փոխադրումներ դեպի Եվրոպա և
հակառակ ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա ամրապնդել կապը եվրոպական մի շարք երկրների հետ:
Գործընթացը իրականացնելու համար ազգային ընկերությունը գնել է 2 նոր բեռնատար մեքենա ինչպես նաև 12 ֆուրգոն:
Ընդանուր առմամբ ավտոմեքենաների վրա գնման համար ծախսվել է 1 միլիոն դոլար: Ինչ վերաբերում է շարժակազմին, ապա այն համալրվել է 140 ավտոմեքենաներով:
Թարմացումը հնարավորություն կտա կազմակերպությանը դառնալ ավելի պահանջված և մրցունակ: