«Հայկական ժամանակ». Դավիթ Լոքյանը՝ փոխվարչապետ դառնալու մասին
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախկին գյուղնախարար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանը արձագանքելով իր՝ փոխվարչապետ դառնալու հնարավորությանը, երեկ մեզ հետ զրույցում ասաց. «Այդպիսի բան հնարավոր չէ, ՀՅԴ-ն կառավարության մաս չի կազմելու, ես չեմ լինելու փոխվարչապետ»: Իսկ միգուցե սառեցնելո՞ւ եք Ձեր անդամությունը Դաշնակցությանը հարցին Լոքյանն արձագանքել է. «Սխալվում եք, հնարավոր չէ, որ ես սառեցնեմ իմ կուսակցականությունը պաշտոն ունենալու համար»:
Այլ հարցերի նախկին նախարարը չցանկացավ պատասխանել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում