Միլանը երկու տարվա պայմանագիր կառաջարկի Պեպեին
ՍպորտՄադրիդի «Ռեալի» պորտուգալացի պաշտպան Պեպեն կարող է կարիերան շարունակել Իտալիայում:
33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդցիների հետ նախատեսված է մինչեւ 2017 թվականը, իսկ նոր համաձայնագիր դեռ չկա: Եթե հունվարին իրավիճակը չփոխվի, պորտուգալացին կարող է բանակցել ցանկացած այլ ակումբի հետ:
Ինչպես տեղեկացնում է «Calciomercatoweb»-ը, իտալական «Միլանը» պատրաստ է երկու տարվա պայմանագիր առաջարկել Պեպեին: Դրա համաձայն՝ պաշտպանը կստանա տարեկան 4 մլն եվրո աշխատավարձ: