Ենայի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերը՝ մեկ բեմում
ՄշակույթԱրամ Խաչատրյան համերգասրահում հոկտեմբերի 3-ին Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում կայանալու է Գերմանիայի միասնության օրվան նվիրված համերգ: Երեկոյի ընթացքում համատեղ հանդես են գալու Ենայի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերը:
Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբից տեղեկացնում են, որ որպես մենակատար հանդես է գալու դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը (Գերմանիա): Համերգը ղեկավարելու է գերմանացի դիրիժոր Մարկ Թարդյուն:
Երեկոյին հնչելու է Բեթհովենի, Շումանի, Բրամսի ստեղծագործություններից: