Ավտովթար Արարատի մարզում. 29-ամյա վարորդը մահացել է
ՀասարակությունԱյսօր՝ հոկտեմբերի 2-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 05:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Աբովյան փողոցի 29-ամյա բնակիչ Գեղամ Խուդոյանը ՎԱԶ 21101 մակնիշի ավտոմեքենայով Բերքանուշ գյուղում բախվել է Արգեհովիտ գյուղի 41-ամյա բնակիչ Վրեժ Բլբուլյանի ԳԱԶ 5312 մակնիշի ավտոմեքենային:
Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետեւանքով Խուդոյանը տեղում մահացել է: Նրա դին մեքենայից դուրս են բերել դեպքի վայր ժամանած Արտաշատի հրշեջ-փրկարարները:
Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուր կայքում: