Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ» «Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»


«Հիմա էլ բաժանում են` 10 000 դրամ». Սևանի քաղաքապետը մեղադրում է մրցակից Սարգիս Մուրադյանին, ով մեղադրանքը «ծիծաղելի» է համարում

tert.am-ը գրում է.

Սևանում քաղաքապետի և ավագանու ընտրությունները բավական ակտիվ ու թեժ մթնոլորտում են ընթանում: Մշակույթի պալատի 23/5 ընտրատեղամասում իր ընտրությունը կատարած Սևանի գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը լրագրողներին հայտարարեց, որ իր մրցակից Սարգիս Մուրադյանի թիմը ընտրակաշառք է բաժանում։ 

«Այ էս տղան նայի, 3-րդ դպրոցի տնտեսվարն ա, մոտեցի հարցրու՝ ի՞նչ ես անում էստեղ, տղա ջան, Չեխ են ասում, փող ա բաժանում, ի՞նչ ա անում, կանգնած փող ա բաժանում, սաղին ճանաչում եմ չէ՞»,- հայտարարեց գործող քաղաքապետը, ով այս ընտրություններում զրկված է ՀՀԿ-ի հովանավորությունից:

 Մշակույթի պալատի բակում նրա մատնացույց արած տղամարդը հակադարձեց, որ ինքը փող չի բաժանում, վստահված անձ է «իր համար»:  

Քաղաքապետը չհամոզվեց ու ամոթանք տվեց. «Ամոթ ա, հարցրեք էդ տղաներին, էդ ի՞նչ են անում ափաշքարա: Հանրապետականը Դաշնակներն էլ հետները փող են բաժանում: Չեմ հասկանում` ի՞նչի համար են անում էս ամեն ինչը: Հետո գալու են ի՞նչ անեն, էդ փողը հիմա որ բաժանում են, որտեղի՞ց, ումի՞ց են հանելու: Երեկ, մյուս օրը բաժանել են, հիմա էլ բաժանում են` 10 հազար դրամ»: 
 
Tert.am-ի հարցին, թե ում թիմն է բաժանում, ըստ իրեն, քաղաքապետը հայտարարեց. «Մուրադյան Սարգիսի։ Հարգելի Դաշնակցությունն ասում է` կոռուպցիա, հիմա ինքը զբաղված է կոռուպցիայով»։

Ռուդիկ Ղուկասյանը հայտարարեց, թե ընտրակաշառք բաժանելու մասին փաստեր ունի, քանի որ 26 օպերատորներ նկարում են ընտրության ընթացքը`խոստանալով տրամադրել դրանք լրագրողներին, սակայն մինչ այժմ այդպել էլ չի ներկայացրել տեսանկարահանած փաստեր: 

Tert.am-ի դիտարկմանը, թե ինքը փաստորեն իշխանության դե՞մ է պայքարում, թեկնածուն հայտարարեց. «Ոչ, իշխանությունը ժողովուրդն է: Ես ոչ մի խնդիր չունեմ, իմ հովանավորը ժողովուրդն է, ժողովուրդն էլ կընտրի»։  

«Սևան» ազգային պարկի փոխտնօրեն Սարգիս Մուրադյանը Tert.am-ի հետ զրույցում հերքեց ընտրակաշառքի մասին մեղադրանքները.«Տենց բան չկա, հերյուրանքներ ա դա, իրավապահ մարմիններին թող դիմեն: Բոլորովին տենց բան գոյություն չունի»: 

Դիտարկմանը, թե քաղաքացիներն էլ են դրսում խոսում ընտրակաշառքի մասին, թեկնածուն, ում սատարում են տեղի ՀՀԿ-ականները և Գեղարքունիքի մարզպետը, թեկնածուն արձագանքեց.«Քաղաքացիները եթե ասում են`բաժանում են, թող գնան հայտարարություն տան: Թող նկարեն, տանեն ցույց տան, որ տվյալ մարդու համար կաշառք է բաժանվում»։  

Դիտարկմանը, թե Սևանի քաղաքապետն ասաց`փաստեր ունեն, որ ընտրակաշառք է բաժանվում, Սարգիս Մուրադյանը հակադարձեց. «Ես ծիծաղում եմ ուղղակի իրա ասածների վրա, ինքը շատ բան կարա ասի: Եթե փաստեր ունեն, թող դիմեն, խնդիր չկա: Սևանում կաշառք չի բաժանվում իմ կողմնակիցների կողմից, եթե ուրիշի կողմից բաժանվում ա, խնդրում եմ ուշադիր եղեք, դուք էլ կարող ա հանդիպեք: Եթե նման դեպք արձանագրվի, կարծում եմ՝ բաժանողը պատասխան կտա օրենքի առաջ, բայց ես ձեզ հավաստիացնում եմ`իմ կողմնակիցների կողմից կաշառք չի բաժանվում ընդհանրապես»։ 

Սարգիս Մուրադյանի կողմնակիցները Tert.am-ի հետ զրույցում ասացին, որ գործող քաղաքապետի թիմակիցներն են կաշառք բաժանում որոշ թաղամասերում, սակայն Սարգիս Մուրադյանը այդ առթիվ հարցին ի պատասխան ասաց. «Հիմա ես չեմ ասի տենց բան, որովհետև մարդիկ կարող ա փողոցում շատ բան խոսեն: Ես գիտեմ, որ Սևանում ընդհանրապես կաշառք չի բաժանվում»:

 

Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԳործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանԷրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ»Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ»«Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԻնչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք