Չէր արձագանքում դռան թակոցներին. բնակարանում դի են հայտնաբերել
ՀասարակությունԱյսօր՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 13:32-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Րաֆֆու փողոցի տներից մեկի դուռը փակվել է: Բնակիչը չի արձագանքել դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հայտնաբերել 1925 թվականին ծնված Գ.Մ.-ի դին: