ՃՏՊ Մաշտոցի պողոտայում. տուժածները հոսպիտալացվել են
ՀասարակությունԱյսօր՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 12:57-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Մաշտոցի պողոտայում՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Օպել Աստրա» մակնիշի (վարորդ՝ 1993թ. ծնված Գ. Պ.) եւ «Մերսեդես Վիտո» մակնիշի (վարորդ՝ 1975թ. ծնված Հ. Վ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների ժամանումը Գ.Պ.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, իսկ «Մերսեդես Վիտո»-ի ուղեւորները՝ Է.Ա.-ը եւ 2004թ. ծնված Ա.Վ.-ը, տեղափոխվել են «Նաիրի» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները եւ անջատել մարտկոցները: